Հոդված 6. Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը հաստատող փաստեր
Հոդված 6. Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը հաստատող փաստեր
1. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների prima facie առկայությունը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 5-րդ Հավելվածում թվարկված ապացուցման միջոցների օգնությամբ: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա ձևականությունների, կճանաչեն որևէ նման ապացույց:
2. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների prima facie առկայությունը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 6-րդ Հավելվածում թվարկված ապացուցման միջոցների օգնությամբ: Այն դեպքերում, երբ պայմանների նման prima facie ապացուցումը իրականացված է, Պայմանավորվող կողմերը այդ պայմանները համարում են սահմանված, եթե այլ բան սահմանված չէ: