Հոդված 10. Արդյունավետ համագործակցության սկզբունքները
Հոդված 10. Արդյունավետ համագործակցության սկզբունքները
1. Երկու Պայմանավորվող կողմերը պարտավորվում են աջակցել միմյանց սույն Համաձայնագիրն իրագործելու և մեկնաբանելու հարցում: Նրանք պետք է կանոնավոր կերպով տեղեկացնեն միմյանց իմիգրացիոն պահանջների մասին: Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման կամ իրագործման ժամանակ ծագող ցանկացած վեճ պետք է լուծվի Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինների միջև՝ խորհրդակցության, տեսակետների փոխանակման միջոցով` գրավոր կամ բանավոր:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ Պայմանավորվող կողմերի փորձագետները հանդիպեն Համաձայնագրի իրականացման դիմումի և կարգի հետ կապված որոշ հիմնախնդիրների որոշման համար: