Հոդված 8. Ծախսեր
Հոդված 8. Ծախսեր
1. Հարցնող Պայմանավորվող կողմը հոգում է մինչև հարցվող Պայմանավորվող կողմի կամ նպատակակետ երկրի սահմանը հետընդունելու կամ տարանցելու, ինչպես նաև սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում, 4-րդ հոդվածի 3-րդ կետում և 6-րդ հոդվածի 6-րդ կետում նշված անձանց` հարցվող Պայմանավորվող կողմի տարածքից վերադարձնելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը:
2. Հարցնող Պայմանավորվող կողմը հոգում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց քաղաքացիությունը որոշելու հետ կապված ծախսերը: