Հոդված 13. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 13. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումը ստանալուց երեսուն օր հետո, որով Պայմանավորվող կողմերը ծանուցում են միմյանց Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցելուց հետո: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 22-ից: