Հոդված 5. Ժամկետներ
Հոդված 5. Ժամկետներ
1. Հարցվող Պայմանավորվող կողմը պետք է հետընդունման դիմումին արձագանքի առանց հապաղելու և առավելագույնը նման դիմում ստանալուց երեսուն օրվա ընթացքում:
2. Հարցվող Պայմանավորվող կողմը պետք է առանց ձգձգման, առավելագույնը երեսուն օրվա ընթացքում, ստանձնի այն անձի գործը, որի հետընդունման մասին համաձայնություն է կայացվել: Հարցնող Պայմանավորվող կողմի ցանկությամբ այս ժամկետը կարող է, ըստ անհրաժեշտության, երկարաձգվել` օրինական պահանջները կատարելու կամ գործնական դժվարությունները հաղթահարելու համար: Կողմերի լիազորված մարմինները պետք է նախապես գրավոր համաձայնության գան տեղափոխման վերջնական օրվա մասին:
3. Եթե ապացուցվի, որ օտարերկրացին, Պայմանավորվող կողմի իմացությամբ, վեց ամսից ավել անընդմեջ բնակվել է նրա տարածքում, ապա տվյալ Կողմը այլևս չի կարող դիմել հետընդունման համար: Այնպիսի բացառիկ պատճառներով, ինչպիսիք են լուրջ առողջական հիմնախնդիրները, օրինական պահանջները կամ կարևոր գործնական դժվարությունները, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասներկու ամիս: