Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սեփական քաղաքացիների հետընդունումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Սեփական քաղաքացիների հետընդունումը

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, մյուս Կողմի հարցումով, պարտավորվում է ոչ այլ, քան սույն Համաձայնագրում նշված ձևականությունների, հետ ընդունել առանց թույլտվության բնակվող անձին այն դեպքում, երբ հաստատված է կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա հարցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է:

2. Հարցնող Պայմանավորվող կողմի դիմումը ստանալուն պես հարցվող Պայմանավորվող կողմը պարտավորվում է հետընդունման ենթակա անձանց, առանց հապաղելու, ապահովել հայրենադարձման համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերով:

3. Հարցնող Պայմանավորվող կողմը պարտավորվում է նույն պայմաններով հետ ընդունել նման անձին իր սեփական տարածք, եթե հետագա ստուգումները բացահայտեն, որ հարցնող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին նա իրականում հարցվող Պայմանավորվող կողմի քաղաքացին չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։