Հոդված 11. Այլ պարտավորություններ
Հոդված 11. Այլ պարտավորություններ
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունները, մասնավորապես, այն պարտավորությունները, որոնք ամրագրված են.
ա) 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայում և 1950թ. նոյեմբերի 4-ին ընդունված` «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում, որոնք ուժի մեջ են Պայմանավորվող կողմերի համար,
բ) 1950թ. հուլիսի 28-ի` «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայում և 1967թ. հունվարի 31-ին ընդունված՝ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» արձանագրությունում,
գ) հանձնման մասին միջազգային համաձայնագրերում: