Հոդված 9. Իրականացման կարգը
Հոդված 9. Իրականացման կարգը
1. Սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցման ժամանակ Կողմերը պետք է`
ա) հաղորդեն միմյանց սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու մարմինների մասին և նրանց հասցեները,
բ) ապահովեն հետընդունման ու տարանցումն իրականացնելու համար նախատեսված ելքի-մուտքի կետերի ցուցակը,
գ) փոխանակեն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի և 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրինական կարգավիճակին վերաբերող փաստաթղթերի նմուշ-օրինակները:
2. Պայմանավորվող կողմերը անհապաղ կհաղորդեն միմյանց լիազորված մարմինների, նրանց հասցեների և ելքի ու մուտքի կետերի փոփոխությունների մասին: Նոր փաստաթղթի ցանկացած ներմուծության կամ սույն Համաձայնագրում նշված փաստաթղթերի փոփոխման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է անհապաղ ծանուցեն միմյանց, ինչպես նաև տրամադրեն նոր փաստաթղթերի նմուշ-օրինակները: