Հոդված 12. Կասեցում
Հոդված 12. Կասեցում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի դրույթները` ելնելով հասարակական կարգի, առողջապահության կամ ազգային անվտանգության պահպանման նկատառումներից: Այս դրույթները չպետք է կիրառվեն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համար:
2. Կասեցման կամ դադարեցման մասին պետք է անմիջապես գրավոր ծանուցում ուղարկվի մյուս Պայմանավորվող կողմին: Կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ են մտնում ծանուցումը ստանալուց մեկ օր հետո: