Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Քաղաքացիության ապացուցումը կամ ընդունումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Քաղաքացիության ապացուցումը կամ ընդունումը

1. Քաղաքացիությունը կարող է ապացուցվել, եթե ներկայացվում է վավեր անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ, տրված հարցվող Պայմանավորվող կողմի լիազորված մարմինների կողմից, իրենց քաղաքացիներին, եթե այս փաստաթղթերը կարող են պարզապես վերագրվել դրանք ունեցողներին: Եթե այդ փաստաթղթերը ներկայացվեն, հարցվող Պայմանավորվող կողմը կճանաչի անձի քաղաքացիությունը, և լրացուցիչ քննության կարիք չի առաջանա:

2. Քաղաքացիության մասին հիմնավոր ենթադրություն անելու համար հիմք կարող են ծառայել.

ա) սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած փաստաթուղթ, որի վավերականության ժամկետն անցել է,

բ) անձին վերաբերող գրավոր վկայություն,

գ) երրորդ անձի կողմից գրավոր հաստատում,

դ) այլ փաստեր, որոնք կոնկրետ դեպքերում հաստատել է հարցվող Պայմանավորվող կողմը:

Քաղաքացիությունը կարող է հաստատվել վերոհիշյալ ապացույցի հիման վրա, որը նախատեսում է դրա հաստատումը հարցվող Կողմից:

3. Եթե քաղաքացիությունը չի ապացուցվում, և քաղաքացիության կանխավարկածը փաստերի և հայթայթած փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ հաստատել, անձի քաղաքացիությունը որոշելու համար անցկացվող հարցաքննման ժամանակ յուրաքանչյուր Կողմ կարող է անձի հետ հարցազրույց անցկացնելու համար նշանակել արտերկրում իր դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ներկայացուցչի կամ փորձագետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։