Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օտարերկրացիների հետընդունումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օտարերկրացիների հետընդունումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, պարտավորվում է առանց ոչ այլ, քան սույն Համաձայնագրում նշված ձևականությունների, հետ ընդունել սեփական տարածք օտարերկրացուն, որն ունի իր Կողմի տարածքում բնակվելու իրավունք տվող որևէ օրինական վավերական կարգավիճակ:

2. Այն դեպքում, երբ ընդունվում է օտարերկրացու վերաբերյալ հարցում, հարցնող Պայմանավորվող կողմը օտարերկրացուն պետք է տրամադրի ստանդարտ ճամփորդական փաստաթուղթ:

Ստանդարտ ճամփորդական փաստաթղթի նմուշ-օրինակը պետք է դիվանագիտական ուղիներով համաձայնեցված լինի Պայմանավորվող կողմերի միջև:

3. Սակայն հարցնող Պայմանավորվող կողմը հետագայում հետ կընդունի սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված որևէ օտարերկրացու, եթե ապացուցվի, որ վերջինս հարցնող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին իրականում չի ունեցել հարցվող Պայմանավորվող կողմից տրված օրինական բնակության իրավունք:

4. Առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման պարտադրականությունը, ինչպես նախատեսվում է սույն հոդվածում, չպետք է կիրառվի երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք հարցնող Պայմանավորվող կողմի հետ ունեն ընդհանուր սահմաններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։