Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Տարանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Տարանցում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, պետք է թույլ տա օտարերկրացիների տարանցումը (այսուհետ` տարանցում), որը կատարվում է լիազորված իշխանությունների վերահսկողության ներքո՝ այն պայմանով, որ ընդունումը այլ տարանցիկ երկրներ կամ նպատակակետ երկիր երաշխավորված է:

2. Օտարերկրացիների տարանցումը կարող է մերժվել, եթե բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ նպատակակետ կամ որևէ այլ տարանցիկ երկրում անձին սպառնում են անմարդկային վերաբերմունք կամ մահապատիժ, նրա ֆիզիկական գոյությունը կամ ազատությունը վտանգված են` ելնելով նրա ազգությունից, կրոնական կամ ռասայական պատկանելությունից, ինչպես նաև քաղաքական համոզմունքներից:

3. Տարանցումը կարող է մերժվել նաև, եթե ենթադրվում է, որ անձը կարող է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում, տարանցիկ երկրում կամ նպատակակետ երկրում ենթարկվել քրեական հետապնդման կամ դատավճռի իրականացման:

4. Տարանցման մասին դիմումը և դրա պատասխանը պետք է ներկայացվեն գրավոր՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հարցվող Պայմանավորվող կողմը ընդունում է դիմումը, ապա տարանցումը պետք է կատարվի երեսուն օրվա ընթացքում:

5. Տարանցման դեպքում միասին կարող են տեղափոխվել առավելագույնը քսան անձինք:

6. Եթե նույնիսկ հարցնող Պայմանավորվող կողմին տրվել է նախնական պատասխան, տարանցման նպատակով ընդունված յուրաքանչյուր անձ կարող է հետ վերադարձվել, եթե հետագայում պարզվի, որ սույն հոդվածի 1-3-րդ կետերում նկարագրված պայմանները չեն բավարարվել: Այս դեպքում հարցնող Պայմանավորվող կողմը պարտավոր է հետ ընդունել տվյալ անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։