Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Տվյալների փոխանակումը և պահպանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Տվյալների փոխանակումը և պահպանումը

1. Եթե սույն Համաձայնագրի իրագործման համար հաղորդվում են անձնական տվյալներ (այսուհետ` տվյալներ), ապա դրանք պետք է հավաքվեն, օգտագործվեն և պահպանվեն` համաձայն տվյալ երկրի օրենսդրության և միջազգային իրավունքի: Մասնավորապես, պետք է գործեն հետևյալ սկզբունքները.

ա) ստացող Պայմանավորվող կողմը պետք է օգտագործի այդ տվյալները միայն սույն Համաձայնագրում նշված նպատակի համար և հաղորդող Կողմի սահմանած պայմաններով,

բ) հաղորդող Պայմանավորվող կողմի պահանջի դեպքում ստացող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացնի նրան, թե ինչպես է օգտագործելու այդ տվյալները,

գ) տվյալները կարող են հաղորդվել և օգտագործվել միայն լիազորված մարմինների կողմից, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար: Այդ տվյալները այլ մարմինների կարող են հաղորդվել միայն հաղորդող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության դեպքում,

դ) տվյալներ հաղորդող Պայմանավորվող կողմը պարտավոր է հիմնավորել դրանց ճշտությունը, անհրաժեշտությունը և հավաստիանալ, որ չեն տրամադրում կոնկրետ նպատակային պահանջները գերազանցող տվյալներ: Հաղորդող Պայմանավորվող կողմը պետք է հետևի իր երկրի օրենքով նախատեսված` տվյալների հաղորդմանը վերաբերող բոլոր սահմանափակումներին: Եթե տվյալները ճշգրիտ չեն կամ հաղորդվել են անօրինական ճանապարհով, ստացող Պայմանավորվող կողմը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին և պետք է ճշտի կամ ոչնչացնի այդ տվյալները,

ե) անձի պահանջով` նրան պարտավոր են տեղեկացնել իր մասին հաղորդվող ցանկացած տվյալի, ինչպես նաև տվյալների հաղորդման նպատակի մասին` համաձայն այն երկրի օրենքի, որից տեղեկություն է հարցվում,

զ) հաղորդվող տվյալները պետք է պահպանվեն սոսկ այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այն նպատակին, որի համար հաղորդել են,

է) Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պաշտպանել ստացված տվյալները չթույլատրված օգտագործումից, փոփոխումից և հրապարակումից:

2. Անձանց հետընդունման նպատակով հաղորդվող տվյալները կարող են ներառել միայն հետևյալը.

ա) տվյալներ փոխադրման ենթակա անձի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև անձի ընտանիքի մասին (անուն, ազգանուն, նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուն, ծննդյան թիվը և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը, հայտնի վերջին հասցեն և այլն),

բ) անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր, անձը հաստատող այլ փաստաթուղթ և ճամփորդական փաստաթուղթ (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, ում կողմից է տրված, տալու վայրը և այլն),

գ) այլ մանրամասներ, ինչպիսիք են լուսանկարները, որոնք անհրաժեշտ են փոխադրման ենթակա անձի ինքնությունը հաստատելու համար կամ ստուգելու` արդյոք բավարարվե՞լ են սույն Համաձայնագրով նախատեսված հետընդունման պայմանները,

դ) կանգառի վայրերը և երթուղիները,

ե) ցանկացած համապատասխան տեղեկություն, որն ապացուցում է, որ անձը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ապրել է առանց թույլտվության,

զ) ցանկացած համապատասխան տեղեկություն անձի առողջական վիճակի մասին,

է) տեղեկություններ տեղափոխվող անձին ուղեկցելու անհրաժեշտության և ուղեկցող պաշտոնյաների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։