Հոդված 12. Անդամակցությունը
Հոդված 12. Անդամակցությունը
1. Ցանկացած պետություն կամ առանձին մաքսային տարածք, որն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունները և սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով նախատեսված մյուս հարցերը վարելու լիարժեք ինքնուրույնություն, կարող է անդամակցել սույն Համաձայնագրին` իր և ԱՀԿ-ի միջև համաձայնեցված պայմաններով: Այդ անդամակցությունը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա:
2. Անդամակցության վերաբերյալ որոշումները կայացվում են Նախարարական համաժողովի կողմից: Նախարարական համաժողովը անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հաստատում է ԱՀԿ Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրին անդամակցությունը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով: