Հոդված 5. Այլ կազմակերպությունների հետ հարաբերություններ
Հոդված 5. Այլ կազմակերպությունների հետ հարաբերություններ
1. Գլխավոր խորհուրդն արդյունավետ համագործակցության համար համապատասխան համաձայնություններ է ձեռք բերում միջկառավարական այլ կազմակերպությունների հետ, որոնց պարտականություններն առնչություն ունեն ԱՀԿ պարտականությունների հետ:
2. Գլխավոր խորհուրդը կարող է խորհրդակցության ու համագործակցության համար համապատասխան համաձայնություններ ձեռք բերել ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ԱՀԿ հարցերի հետ առնչվող հարցերով: