Անցնել բովանդակությանը

Հոդված 24. կետ 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24 կետ 5

2. Մաքսային միության կազմավորումից առաջ և հետո կիրառվող տուրքերի և առևտրային գործունեության այլ կանոնակարգումների ընդհանուր ընդգրկման գնահատումը 24-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն տուրքերի և վճարների մասով հիմնվում է մաքսային դրույքաչափերի կշռված միջինի և հավաքված մաքսատուրքերի ընդհանուր գնահատման վրա: Այդ գնահատումը հիմնվում է նախորդող հատկանշական ժամանակահատվածի համար ներմուծման վիճակագրության վրա, որը տրամադրում է մաքսային միությունը` ըստ մաքսային հոդվածների, ըստ քանակի և արժեքի տարանջատված ըստ ԱՀԿ ծագման երկրների: Քարտուղարությունը մաքսային դրույքաչափերի կշռված միջինն ու հավաքված մաքսատուրքը հաշվարկում է համաձայն Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլում գործածված մաքսային առաջարկի գնահատման մեթոդաբանության: Այս նպատակով, որպես տուրքեր և վճարներ, հաշվի են առնվում տուրքի գործող դրույքաչափերը: Ընդունվում է, որ առևտրային գործունեության այլ կանոնակարգումների (որոնց համար դժվար է քանակական արտահայտություն տալն ու գումարելը) ընդգրկման ընդհանուր գնահատման նպատակով կարող է պահանջվել առանձին միջոցների, կանոնակարգումների, ընդգրկված արտադրանքների և ազդեցության ենթակա առևտրի հոսքերի քննություն:

3. 24-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետում հիշատակված «ժամանակի պատշաճ տևողությունը» պետք է 10 տարին գերազանցի միայն բացառիկ դեպքերում: Այն դեպքերում, երբ միջանկյալ համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամները համարում են, որ 10 տարին բավականաչափ չէ, Ապրանքների առևտրի խորհրդին սպառիչ բացատրություն են տալիս ավելի երկար ժամանակահատվածի անհրաժեշտության վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։