Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ընդունումը, ուժի մեջ մտնելը և ի պահ հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ընդունումը, ուժի մեջ մտնելը և ի պահ հանձնելը

1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրությամբ կամ այլ կերպ ընդունման համար` ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերի և Եվրոպական Համայնքների կողմից, որոնք իրավունակ են ԱՀԿ սկզբնական Անդամներ դառնալ համաձայն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի: Այդ ընդունումը տարածվում է սույն Համաձայնագրի և դրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա: Սույն Համաձայնագիրը և նրան կցված Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը ուժի մեջ են մտնում Նախարարների կողմից` Առևտրի բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլի արդյունքները պարփակող եզրափակիչ փաստաթղթի 3-րդ կետի համաձայն սահմանված օրը և ընդունման համար բաց են մնում այդ օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում, եթե Նախարարներն այլ կերպ չեն որոշում: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ընդունման օրվան հաջորդող 30-րդ օրը:

2. Անդամը, որն ընդունում է սույն Համաձայնագիրը դրա ուժի մեջ մտնելուց հետո, Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի այն զիջումներն ու պարտավորությունները, որոնք պետք է իրականացվեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած` որոշակի ժամանակահատվածի ընթացքում, իրականացնում է այնպես, ինչպես կաներ, եթե սույն Համաձայնագիրն ընդուներ դրա ուժի մեջ մտնելու օրը:

3. Մինչ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը սույն Համաձայնագրի տեքստը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Գլխավոր տնօրենը շտապ կարգով սույն Համաձայնագիրը ընդունած յուրաքանչյուր կառավարության ու Եվրոպական Համայնքներին է տրամադրում սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի հավաստագրված ճշմարիտ պատճենները և ծանուցում դրանց յուրաքանչյուրի ընդունման մասին: Սույն Համաձայնագիրը և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերն ու դրանց ցանկացած փոփոխություններն ԱՀԿ-ի ուժի մեջ մտնելուց հետո ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:

4. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի ընդունումը և ուժի մեջ մտնելը ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով: Այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ՄԱԳՀ-1947-ի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո այդ Համաձայնագրերն ի պահ են տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։