Հոդված 7. Բյուջեն և ներդրումները
Հոդված 7. Բյուջեն և ներդրումները
1. Գլխավոր տնօրենը Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեին է ներկայացնում ԱՀԿ-ի մոտավոր տարեկան բյուջեն ու ֆինանսական հաշվետվությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Գլխավոր խորհրդին: Մոտավոր տարեկան բյուջեն ենթակա է Գլխավոր խորհրդի հաստատմանը:
2. Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտեն Գլխավոր խորհրդին առաջարկում է ֆինանսական կանոնակարգեր, որոնք ընդգրկում են դրույթներ, որոնցով սահմանվում են.
ա) ներդրումների սանդղակը, որով ԱՀԿ ծախսերը բաշխվում են նրա Անդամների միջև,
բ) պարտք ունեցող Անդամների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցները:
Ֆինանսական կանոնակարգերը հնարավորության սահմաններում հիմնվում են ՄԱԳՀ-1947-ի կանոնակարգերի և գործելակերպի վրա:
3. Գլխավոր խորհուրդը ֆինանսական կանոնակարգերն ու մոտավոր տարեկան բյուջեն ընդունում է` ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, որը կազմում է ԱՀԿ Անդամների կեսից ավելին:
4. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով ԱՀԿ-ին է հատկացնում ԱՀԿ ծախսերի մեջ իրեն ընկնող բաժինը` համաձայն Գործադիր խորհրդի կողմից ընդունված ֆինանսական կանոնակարգերի: