Հոդված 6. Քարտուղարությունը
Հոդված 6. Քարտուղարությունը
1. Կա ԱՀԿ քարտուղարություն (այսուհետ՝ «Քարտուղարություն»), որը գլխավորում է Գլխավոր տնօրենը:
2. Նախարարական համաժողովը նշանակում է Գլխավոր տնօրենին և ընդունում է կանոնակարգեր, որոնք սահմանում են Գլխավոր տնօրենի լիազորությունները, պարտականությունները, ծառայության պայմանները և պաշտոնավարման ժամկետը:
3. Գլխավոր տնօրենը նշանակում է Քարտուղարության աշխատակազմի անդամներին և սահմանում է նրանց պարտականություններն ու ծառայության պայմանները` համաձայն Նախարարական համաժողովի կողմից ընդունված կանոնակարգերի:
4. Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի անդամների պարտականությունները բացառապես միջազգային բնույթ ունեն: Իրենց պարտականություններն իրականացնելիս Գլխավոր տնօրենը և Քարտուղարության աշխատակազմը չեն ձգտում ստանալ կամ չեն ընդունում ցուցումներ որևէ կառավարությունից կամ ԱՀԿ-ից տարբեր որևէ այլ մարմնից: Նրանք խուսափում են ցանկացած գործողությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային պաշտոնյայի իրենց դիրքի վրա: ԱՀԿ Անդամները հարգում են Գլխավոր տնօրենի և Քարտուղարության աշխատակազմի պարտականությունների միջազգային բնույթը և չեն ձգտում ազդել նրանց վրա` իրենց պարտականությունների կատարման ժամանակ: