Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Փոփոխությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Փոփոխությունները

1. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 4-րդ հոդվածի 5-րդ կետում թվարկված Խորհուրդները նույնպես կարող են Նախարարական համաժողովին առաջարկություններ ներկայացնել` փոփոխելու 1-ին Հավելվածի այն Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթները, որոնց գործողությունը նրանք վերահսկում են: Եթե նախարարական համաժողովը որոշում չի կայացնում ավելի երկար ժամկետի մասին, ապա Նախարարական համաժողովին առաջարկության պաշտոնական ներկայացումից հետո` 90 օրվա ընթացքում Նախարարական համաժողովի ցանկացած որոշում` առաջարկված փոփոխությունն ընդունելու համար Անդամներին ներկայացնելու մասին, կայացվում է ընդհանուր համաձայնությամբ: Եթե չեն կիրառվում 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերի դրույթները, ապա այդ որոշմամբ հատկորոշվում է` կիրառվում են արդյոք 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթները: Եթե ձեռք է բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովն առաջարկված փոփոխություններն անմիջապես ներկայացնում է Անդամներին` ընդունելու համար: Եթե Նախարարական համաժողովի հանդիպման ժամանակ սահմանված ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա Նախարարական համաժողովը` Անդամների թվի երկու երրորդ մեծամասնությամբ որոշում է ներկայացնել առաջարկված փոփոխություններն Անդամներին` ընդունման համար: Բացառությամբ 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նախատեսվածի, առաջարկված փոփոխությունների նկատմամբ կիրառվում են 3-րդ կետի դրույթները, եթե Նախարարական համաժողովը` Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ չի որոշում, որ կիրառվում են 4-րդ կետի դրույթները:

2. Միայն բոլոր Անդամների կողմից ընդունվելու դեպքում են ուժի մեջ մտնում սույն հոդվածի դրույթների և ներքոնշված հոդվածների դրույթների փոփոխությունները.

սույն Համաձայնագրի 9-րդ հոդված,

ՄԱԳՀ-1994-ի 1-ին և 2-րդ հոդվածներ,

ԾԱԳՀ-ի 2-րդ հոդվածի 1-ին կետ,

ՄՍԱԱ համաձայնագրի 4-րդ հոդված:

3. Սույն Համաձայնագրի կամ 1Ա և 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք կփոփոխեն Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ սույն կետի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ:

4. Սույն Համաձայնագրի կամ Հավելվածներ 1Ա-ի և 1 Գ-ի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի` 2-րդ և 6-րդ կետերում թվարկվածներից տարբեր դրույթների այն բնույթի փոփոխությունները, որոնք չեն փոխի Անդամների իրավունքներն ու պարտավորությունները, բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում` Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:

5. Բացառությամբ վերևի 2-րդ կետում նախատեսվածի, ԾԱԳՀ-ի 1-ին, 2-րդ և 3-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները դրանք ընդունած Անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդով ընդունվելուց հետո և այնուհետև յուրաքանչյուր այլ Անդամի համար` նրա կողմից ընդունվելու դեպքում: Նախարարական համաժողովը կարող է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ որոշել, որ նախորդ դրույթի համաձայն ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթի է, որ որևէ Անդամ, որն այն չի ընդունել Նախարարական համաժողովի կողմից յուրաքանչյուր դեպքի համար հատկորոշված ժամկետում, ազատ է` դուրս գալու ԱՀԿ-ից կամ մնալ որպես Անդամ` Նախարարական համաժողովի համաձայնությամբ: ԾԱԳՀ-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ Գլուխների և համապատասխան հավելվածների փոփոխությունները բոլոր անդամների համար ուժի մեջ են մտնում Անդամների թվի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո:

6. Անկախ սույն հոդվածի մյուս դրույթներից, ՄՍԱԱ համաձայնագրի փոփոխությունները, որոնք համապատասխանում են դրա 71-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, կարող են Նախարարական համաժողովի կողմից ընդունվել` առանց հետագա պաշտոնական ընդունման գործընթացի:

7. Սույն Համաձայնագրի կամ 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունն ընդունող Անդամն ընդունման փաստաթուղթն ի պահ է տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին Նախարարական համաժողովի կողմից հատկորոշված ընդունման ժամկետում:

8. ԱՀԿ ցանկացած անդամ կարող է հանդես գալ սույն Համաձայնագրի կամ 2-րդ և 3-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի դրույթները փոփոխելու առաջարկությամբ` այդ առաջարկությունը ներկայացնելով Նախարարական համաժողովին: 2-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումը կայացվում է ընդհանուր համաձայնությամբ, և այդ փոփոխությունները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո: 3-րդ Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրի փոփոխությունները հաստատելու որոշումները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում Նախարարական համաժողովի կողմից հաստատվելուց հետո:

9. Նախարարական համաժողովը առևտրային համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը 4-րդ Հավելվածին ավելացնել բացառապես ընդհանուր համաձայնությամբ: Նախարարական համաժողովը Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի կողմ հանդիսացող Անդամների պահանջով կարող է որոշել այդ համաձայնագիրը հանել 4-րդ Հավելվածից:

10. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրում փոփոխություններ կատարելը ղեկավարվում է այդ համաձայնագրի դրույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։