Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Սկզբնական անդամությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Սկզբնական անդամությունը

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին եղած ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմերը և Եվրոպական Համայնքները, որոնք ընդունում են սույն Համաձայնագիրն ու Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը, և որոնց համար Զիջումների և պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ՄԱԳՀ-1994-ին, և որոնց համար Հատուկ պարտավորությունների ժամանակացանկերը կցված են ԾԱԳՀ-ին, դառնում են ԱՀԿ սկզբնական անդամներ:

2. Առավել թույլ զարգացած երկրներից, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից, կպահանջվի միայն պարտավորություններ ստանձնել և զիջումներ կատարել միայն այն չափով, որ համապատասխան է նրանց զարգացման, ֆինանսական և առևտրային մասնավոր կարիքներին կամ նրանց վարչական և սահմանակարգային կարողություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։