Հոդված 13. Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի չկիրառվելը առանձին Անդամների միջև
Հոդված 13. Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի չկիրառվելը առանձին Անդամների միջև
1. Սույն Համաձայնագիրը և 1-ին և 2-րդ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերը չեն կիրառվում որևէ Անդամի և որևէ այլ Անդամի միջև, եթե այդ Անդամներից որևէ մեկը նրանցից որևէ մեկի Անդամ դառնալու պահին չի համաձայնում այդ կիրառմանը:
2. 1-ին կետը կարող է կիրարկվել ՄԱԳՀ-1947-ի պայմանավորվող կողմեր հանդիսացած ԱՀԿ սկզբնական Անդամների միջև միայն այն դեպքում, երբ այդ պայմանավորվող կողմերի միջև նախկինում կիրարկվել էր այդ Համաձայնագրի 35-րդ հոդվածը և գործում էր` նրանց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին:
3. Մի Անդամի և մեկ այլ Անդամի միջև, որն անդամակցել է համաձայն 12-րդ հոդվածի, 1-ին կետը կիրառվում է միայն, եթե կիրառմանը չհամաձայնող Անդամն այդ մասին ծանուցել Նախարարական համաժողովին նախքան Նախարարական համաժողովի կողմից անդամակցության պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության հաստատումը:
4. Նախարարական համաժողովը կարող է ցանկացած Անդամի պահանջով վերանայել սույն հոդվածի գործողությունը մասնավոր դեպքերում և տալ համապատասխան հանձնարարականներ:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի չկիրառվելը այդ Համաձայնագրի կողմերի միջև ղեկավարվում է այդ Համաձայնագրի դրույթներով: