Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ԱՀԿ շրջանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ԱՀԿ շրջանակները

1. ԱՀԿ-ն ընդհանուր սահմանակարգային կառույց է ապահովում սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերին և փոխկապակցված իրավական փաստաթղթերին առնչվող հարցերում իր Անդամների միջև առևտրային հարաբերությունների վարման համար:

2. 1-ին, 2-րդ և 3-րդ Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ՝ «Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր») սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են` պարտադիր բոլոր Անդամների համար:

3. 4-րդ Հավելվածում ընդգրկված համաձայնագրերն ու փոխկապակցված իրավական փաստաթղթերը (այսուհետ՝ «Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր») նույնպես սույն Համաձայնագրի անբաժանելի մասերն են այն Անդամների համար, որոնք ընդունել են դրանք, և պարտադիր են այդ Անդամների համար: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերը պարտավորություններ և իրավունքներ չեն ստեղծում այն Անդամների համար, որոնք չեն ընդունել դրանք:

4. 1Ա Հավելվածում նշված Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագիրը (այսուհետ՝ «ՄԱԳՀ-1994»), իրավաբանորեն տարբեր է Մաքսերի և առևտրի 1947թ. հոկտեմբերի 30-ի գլխավոր համաձայնագրից (այսուհետ՝ «ՄԱԳՀ-1947»), որը կցված է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զբաղվածության համաժողովի Նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի եզրափակման ժամանակ ընդունված եզրափակիչ փաստաթղթին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։