Հոդված 3. ԱՀԿ գործառույթները
Հոդված 3. ԱՀԿ գործառույթները
1. ԱՀԿ-ը նպաստում է սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի իրականացմանը, վարչարարությանն ու գործողությանն ու դրանց նպատակների իրագործմանը և նաև կառույց է ապահովում Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերի իրականացման, վարչարարության և գործողության համար:
2. ԱՀԿ-ը հավաքատեղ է ապահովում իր Անդամների միջև բանակցությունների վարման համար` կապված նրանց առևտրային հարաբերությունների այն հարցերի հետ, որոնք կարգավորում են սույն Համաձայնագրի Հավելվածներում ընդգրկված համաձայնագրերով: ԱՀԿ-ը կարող է նաև ապահովել հավաքատեղ իր Անդամների միջև հետագա բանակցությունների համար` կապված նրանց առևտրի բազմակողմ հարաբերությունների հետ, և կառույց՝ այդ բանակցությունների արդյունքների իրականացման համար` ինչպես որ կարող է որոշվել Նախարարական համաժողովի կողմից:
3. ԱՀԿ-ը իրականացնում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածի Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների ու ընթացակարգերի մասին փոխհամաձայնությունը (այսուհետ՝ «Վեճերի կարգավորման փոխհամաձայնություն» կամ «ՎԿՓ»):
4. ԱՀԿ-ը վարում է սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածով նախատեսված Առևտրային քաղաքականության վերաքննության գործակառույցը (այսուհետև հիշատակվում է որպես «ԱՔՎԳ»):
5. Տնտեսական քաղաքականության վարման գործում ավելի մեծ համաշխարհային համաձայնեցվածության հասնելու նպատակով, ԱՀԿ-ն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի ու դրա փոխկապակցված գործակալությունների հետ: