Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ԱՀԿ կարգավիճակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ԱՀԿ կարգավիճակը

1. ԱՀԿ-ն իրավաբանական անձ է, և իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի իրավունակությամբ, որը կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթներն իրականացնելու համար:

2. ԱՀԿ-ն իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում է այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են իր գործառույթներն իրականացնելու համար:

3. ԱՀԿ պաշտոնյաներն ու Անդամների ներկայացուցիչները, նմանապես, իր յուրաքանչյուր Անդամի կողմից օժտվում են այնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ հետ կապված իրենց գործառույթների անկախ իրագործման համար:

4. Անդամի կողմից ԱՀԿ-ին, նրա պաշտոնյաներին կամ նրա Անդամների ներկայացուցիչներին շնորհվող, արտոնությունները և անձեռնմխելիությունը համանման են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1947թ. նոյեմբերի 21-ին հաստատված Հատուկ գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայով նախատեսված արտոնություններին և անձեռնմխելիությանը:

5. ԱՀԿ-ն կարող է կնքել վարչական կենտրոնի վերաբերյալ համաձայնագիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։