Հոդված 12. Չեղյալ հայտարարելը
Հոդված 12. Չեղյալ հայտարարելը
1) Ցանկացած երկիր կարող է չեղյալ հայտարարել սույն Ակտը Գլխավոր տնօրենին ծանուցում ուղարկելու միջոցով: Նման չեղյալ հայտարարումը հանդիսանում է նաև նախորդ ակտի կամ սույն Համաձայնագրին նախորդող ակտերի չեղյալ հայտարարում, որոնք սույն Ակտը չեղյալ հայտարարած երկիրը վավերացրել է կամ որոնց միացել է. չեղյալ հայտարարումը տարածվում է միայն այն երկրի վրա, որը այն կատարել է՝ այն դեպքում, երբ Հատուկ միության մյուս երկրների նկատմամբ Համաձայնագիրը մնում է ուժի մեջ և ենթակա է կատարման:
2) Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալուց մեկ տարի հետո:
3) Սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու իրավունքը երկրի կողմից չի կարող օգտագործվել մինչև 5 տարին լրանալը՝ այն թվականից հաշված, երբ նա դարձել է Հատուկ միության երկիր: