Հոդված 4. Փոփոխությունների մասին ծանուցումը, ուժի մեջ մտնելը և հրապարակումը
Հոդված 4. Փոփոխությունների մասին ծանուցումը, ուժի մեջ մտնելը և հրապարակումը
1) Փորձագետների կոմիտեի կողմից ընդունված փոփոխություններն ու հանձնարարականները Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչություններին ծանուցվում են Միջազգային բյուրոյի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ծանուցման ուղարկման օրից վեց ամիս հետո: Ցանկացած այլ փոփոխություն ուժի մեջ է մտնում փոփոխությունների մասին Փորձագետների կոմիտեի կողմից որոշման ընդունման պահին սահմանված ամսաթվից:
2) Միջազգային բյուրոն ուժի մեջ մտած փոփոխությունները մտցնում է դասակարգման մեջ: Այդ փոփոխությունների մասին հայտարարությունները հրապարակվում են պարբերական հրատարակություններում, որոնք որշվում են 5-րդ հոդվածում նշված Ասամբլեայի կողմից: