Հոդված 9. Համաձայնագրի վավերացումը և միանալը. ուժի մեջ մտնելը
Հոդված 9. Համաձայնագրի վավերացումը և միանալը. ուժի մեջ մտնելը
1) Հատուկ միության ցանկացած երկիր, որը ստորագրել է սույն Ակտը, կարող է վավերացնել այն կամ, եթե չի ստորագրել, միանալ դրան:
2) Ցանկացած երկիր, որը չի հանդիսանում Հատուկ միության անդամ, բայց Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի անդամ է, կարող է միանալ սույն Ակտին և այդպիսով դառնալ Հատուկ միության երկիր:
3) Վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
4) ա) Սույն Ակտն ուժի մեջ է մտնում հետևյալ երկու պայմանները կատարելուց երեք ամիս հետո.
i) եթե վեց կամ ավելի երկրներ ի պահ են հանձնել իրենց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը.
ii) այդ երկրներից առնվազն երեքը հանդիսանում են Հատուկ միության երկիր այն օրվա դրությամբ, երբ սույն Ակտը բաց է ստորագրման համար:
բ) «ա» ենթակետում նշված ուժի մեջ մտնելը կիրառվում է այն երկրների նկատմամբ, որոնք վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնել նշված ուժի մեջ մտնելու թվականից առնվազն երեք ամիս առաջ:
գ) Ցանկացած երկրի վերաբերյալ, որի վրա «բ» ենթակետը չի տարածվում, սույն Ակտն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից դրա վավերացման կամ միանալու մասին ծանուցման ամսաթվից երեք ամիս հետո, եթե վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում նշված չէ ավելի ուշ ամսաթիվ: Վերջինիս դեպքում այդ երկրի նկատմամբ սույն Ակտն ուժի մեջ է մտնում այդ ձևով նշված ամսաթվին:
5) Վավերացումը կամ միացումն ինքնաբերաբար հանգեցնում են սույն Ակտով նախատեսված բոլոր դրույթների ճանաչմանը և բոլոր առավելությունների ստացմանը:
6) Սույն Ակտն ուժի մեջ մտնելուց հետո ոչ մի երկիր չի կարող վավերացնել սույն Համաձայնագրին նախորդող որևէ ակտ կամ միանալ դրան: