Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Փորձագետների կոմիտե

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Փորձագետների կոմիտե

1) Հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր երկիր:

2) ա) Գլխավոր տնօրենը կարող է և, Փորձագետների կոմիտեի խնդրանքով, պարտավոր է Փորձագետների կոմիտեի նիստերին որպես դիտորդ ներկայացված լինելու համար հրավիրել այն երկրներին, որոնք Հատուկ միության անդամ չեն, բայց Կազմակերպության կամ արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի անդամ են:

բ) Գլխավոր տնօրենը հրավիրում է՝ որպես դիտորդ ներկայացված լինելու Փորձագետների կոմիտեի նիստերին նշանների ոլորտում մասնագիտացած միջկառավարական կազմակերպություններին, որոնց անդամների թվի մեջ մտնում է Հատուկ միության առնվազն մեկ երկիր:

գ) Գլխավոր տնօրենը կարող է և, Փորձագետների կոմիտեի խնդրանքով, պարտավոր է հրավիրել այլ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու իրենց հետաքրքրող հարցերի քննարկմանը:

3) Փորձագետների կոմիտեն՝

i) որոշումներ է ընդունում դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

ii) Հատուկ միության երկրներին ուղարկում է հանձնարարականներ, որոնք դյուրացնում են դասակարգման օգտագործումը և աջակցում են դրա միատեսակ օգտագործումը.

iii) ձեռնարկում է բոլոր այլ միջոցները, որոնք Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեի համար ֆինանսական հետևանքներ չառաջացնելով՝ նպաստում են զարգացող երկրների կողմից դասակարգման կիրառմանը.

iv) իրավասու է հիմնադրել ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր:

4) Փորձագետների կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Վերջիններս հնարավորություն են տալիս, որ 2-րդ հոդվածի «բ» կետում նշված միջկառավարական կազմակերպությունները կարողանան մասնակցություն ունենալ Փորձագետների կոմիտեի ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի նիստերին և էական ներդրում ունենալ դասակարգման կատարելագործման աշխատանքում:

5) Դասակարգման մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկությունները կարող են կատարվել Հատուկ միության ցանկացած երկրի իրավասու գերատեսչության, Միջազգային բյուրոյի, 2-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ Փորձագետների կոմիտեում ներկայացված միջկառավարական կազմակերպության և ցանկացած այլ երկրի կամ կազմակերպության կողմից, որոնք նման ներկայացման համար հատուկ հրավիրված են Փորձագետների կոմիտեի կողմից: Առաջարկություններն ուղարկվում են Միջազգային բյուրո, որը այն փոխանցում է Փորձագետների կոմիտեի անդամներին ու դիտորդներին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մինչև Փորձագետների կոմիտեի նստաշրջանը, որտեղ նշված առաջարկները քննարկվելու են:

6) Հատուկ միության յուրաքանչյուր երկիր ունի մեկ քվե:

7) ա) Հաշվի առնելով «բ» ենթակետի դրույթները՝ Փորձագետների կոմիտեի կողմից որոշման ընդունման համար պահանջվում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած Հատուկ միության երկրների ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությունը:

բ) Դասակարգմանը վերաբերող ուղղումներ ընդունելու մասին որոշումն ընդունվում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած Հատուկ միության երկրների ներկայացուցիչների չորս հինգերորդի կողմից: Որպես «ուղղում» անհրաժեշտ է հասկանալ ապրանքների կամ ծառայությունների տեղափոխությունը մեկ դասից մյուսը կամ ցանկացած նոր դաս կազմելը:

գ) Ընթացակարգի 4-րդ կետում նշված կանոնները նախատեսում են, որ, բացառությամբ հատուկ դեպքերի, դասակարգման ուղղումներն ընդունվեն սահմանված ժամկետների վերջում. յուրաքանչյուր ժամկետի տևողությունը որոշվում է Փորձագետների կոմիտեի կողմից:

8) Ձեռնպահների ձայները որպես քվե հաշվի չեն առնվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։