Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Ֆինանսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ֆինանսներ

1) ա) Հատուկ միությունն ունի բյուջե:

բ) Հատուկ միության բյուջեն ներառում է հատկապես Հատուկ միության մուտքերը և ծախսերը, նրա վճարը միությունների համար ընդհանուր ծախսերի բյուջե, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, հատկացումները Կազմակերպության կոնֆերանսի բյուջե:

գ) Միությունների համար ընդհանուր են համարվում այն ծախսերը, որոնք բացառապես չեն վերաբերում տվյալ Հատուկ միությանը, այլ միաժամանակ մեկ և մի քանի այլ միությունների, որոնց ղեկավարումը իրականացնում է Կազմակերպությունը: Նման ընդհանուր ծախսերում Հատուկ միության մասնաբաժինը համապատասխանում է տվյալ ծախսերում նրա շահագրգռվածությանը:

2) Հատուկ միության բյուջեն ընդունվում է՝ պատշաճ ձևով հաշվի առնելով այլ միությունների, որոնց ղեկավարումը իրականացնում է Կազմակերպությունը, բյուջեների հետ համակարգման պահանջները:

3) Հատուկ միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

i) Հատուկ միության երկրների վճարներից.

ii) Միջազգային բյուրոյի կողմից մատուցված` Հատուկ միությանը վերաբերող ծառայությունների համար վճարներից և մուծումներից.

iii) Միջազգային բյուրոյի՝ Հատուկ միությանը վերաբերող հրապարակումների վաճառքից կամ դրանց առնչվող հոնորարներից.

iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրավճարներից.

v) ռենտայից, տոկոսներից և տարբեր այլ եկամուտներից:

4) ա) 3-րդ հոդվածի i կետում նշված իր վճարը որոշելու նպատակով Հատուկ միության յուրաքանչյուր երկիր դասվում է այն նույն դասին, որին նա պատկանում է արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան միությունում, և իր տարեկան վճարները մուծում է այն նույն միավորների թվի հիման վրա, որը այդ միությունում հաստատվում է տվյալ դասի համար:

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան վճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե վճարման ենթակա ընդհանուր գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:

գ) վճարները ենթակա են մուծման յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

դ) Այն երկիրը, որը վճարների մուծման պարտք ունի, Հատուկ միության բոլոր մարմիններում կորցնում է քվեարկելու իրավունքը, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիների համար մուծման ենթակա վճարների գումարին: Այնուամենայնիվ, Հատուկ միության այդ մարմիններից ցանկացածը կարող է թույլատրել նման երկրին օգտվել քվեարկելու իրավունքից այդ մարմնում, եթե և քանի դեռ նա համոզված է, որ վճարման ուշացումը կատարվել է բացառիկ և անխուսափելի հանգամանքներում:

ե) Այն դեպքում, երբ մինչև նոր ֆինանսական ժամանակահատվածի սկիզբը բյուջեն ընդունված չէ, ֆինանսական կանոնակարգի համաձայն, գործում է նախորդ տարվա մակարդակի բյուջեն:

5) Հատուկ միության վերաբերյալ Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար մուծման ենթակա վճարների և ծախսերի չափը հաստատվում է Գլխավոր տնօրենի կողմից, որն այդ մասին զեկուցում է Ասամբլեային:

6) ա) Հատուկ միությունն ունի շրջանառու միջոցների հիմնադրամ, որը կազմվում է Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կողմից մուծված միանվագ վճարից: Եթե շրջանառու միջոցների հիմնադրամը դառնում է ոչ բավարար, Ասամբլեան լուծում է դրա ավելացման հարցը:

բ) Նշված հիմնադրամում յուրաքանչյուր երկրի նախնական վճարի չափը կամ այդ հիմնադրամի ավելացման նրա մասը համամասնական են այդ երկրի վճարին այն տարվա համար, երբ ստեղծվել է հիմնադրամը, կամ որոշում է ընդունվել դրա ավելացման մասին:

գ) Այդ համամասնությունը և վճարման պայմանները Գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հաստատվում են Ասամբլեայի կողմից այն բանից հետո, երբ նա խորհրդակցում է Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ:

7) ա) Կենտրոնական գրասենյակի մասին համաձայնագրում, որը կնքվում է այն երկրի հետ, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնական գրասենյակը, նախատեսվում է, որ այն դեպքում, երբ շրջանառու միջոցների հիմնադրամը կդառնա ոչ բավարար, այդ երկիրը կտրամադրի կանխավճար: Այդ կանխավճարների գումարը և պայմանները, ըստ որի դրանք տրամադրվում են, յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են այդպիսի երկրի և Կազմակերպության միջև առանձին համաձայնագրի առարկա:

բ) Ինչպես «ա» ենթակետում նշված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարների տրամադրման մասին պարտավորությունը: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի անց, որում արվել է այդ ծանուցումը:

8) Հաշվետվությունների վերստուգումն իրականացվում է ֆինանսական կանոնակարգերի համաձայն՝ Հատուկ միության մեկ կամ մի քանի երկրների կամ, ինչպես նախատեսված է ֆինանսական կանոնակարգերում, արտաքին վերստուգողների կողմից: Նրանք նշանակվում են Ասամբլեայի կողմից` Համաձայնագրին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։