Հոդված 8. Համաձայնագրի 5-8-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելը
Հոդված 8. Համաձայնագրի 5-8-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելը
1) 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներում և սույն հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել Ասամբլեայի ցանկացած անդամ երկրի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Նման առաջարկությունները Գլխավոր տնօրենի կողմից ուղարկվում են Ասամբլեայի անդամ երկրներին՝ Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն վեց ամիս առաջ:
2) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած փոփոխություն ընդունվում է Ասամբլեայի կողմից: Նման ընդունման համար պահանջվում է տրված ձայների երեք քառորդը՝ պայմանով, որ 5-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած փոփոխություն ընդունվում է տրված ձայների չորս հինգերորդով:
3) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն բանից հետո մեկ ամիս անց, երբ, այդ ուղղումն ընդունելու մասին յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, արված գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են այն երկրների երեք քառորդից, որոնք Ասամբլեայի անդամ էին նրա կողմից այդ ուղղումն ընդունվելու ժամանակ: Նշված հոդվածներում այս ձևով կատարած ցանկացած փոփոխություն պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին Ասամբլեայի անդամ են, կամ նրանց համար, որոնք նրա անդամ են դարձել այդ ժամկետից հետո՝ պայմանով, որ Հատուկ միության երկրների ֆինանսական պարտավորություններն ավելացնող ցանկացած փոփոխություն պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից նման փոփոխություններն ընդունվելու մասին: