Հոդված 2. Դասակարգման իրավաբանական նշանակությունը և օգտագործումը
Հոդված 2. Դասակարգման իրավաբանական նշանակությունը և օգտագործումը
1) Ելնելով սույն Համաձայնագրով նախատեսված պահանջներից՝ Հատուկ միության յուրաքանչյուր երկրում դասակարգումն ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ երկրում: Մասնավորապես, դասակարգումը Հատուկ միության երկրներին չի կապում ոչ նշանի պահպանության ծավալի որոշման առումով, ոչ էլ սպասարկման նշանի ճանաչման առումով:
2) Հատուկ միության յուրաքանչյուր երկիր իրեն իրավունք է վերապահում դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:
3) Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչությունները պաշտոնական փաստաթղթերում և նշանների գրանցման մասին հրապարակումներում ներառում են Դասակարգման դասերի համարները, որոնց վերաբերում են այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց համար գրանցվում է նշանը:
4) Այբբենական ցանկում ցանկացած անվանման ընդգրկման փաստը ոչ մի կերպ չի շոշափում այն իրավունքները, որոնք կարող են գոյություն ունենալ այդ անվանման նկատմամբ: