Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ստորագրումը. լեզուները. ավանդապահի գործառույթները. ծանուցումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ստորագրումը. լեզուները. ավանդապահի գործառույթները. ծանուցումները

1) ա) Սույն Ակտը ստորագրվում է մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են և ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

բ) Սույն Ակտի պաշտոնական տեքստերը կազմվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, և սույն Ակտը ստորագրվելու օրվանից երկու ամսվա ընթացքում՝ երկու այլ լեզուներով՝ իսպաներեն և ռուսերեն, որոնցով «ա» ենթակետում նշված այլ լեզուների հետ մեկտեղ ստորագրված են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող կոնվենցիայի վավերական տեքստերը:

գ) Շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո Գլխավոր տնօրենի կողմից սույն Ակտի պաշտոնական տեքստերը կազմվում են արաբերեն, իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն, ինչպես նաև այլ լեզուներով, որոնք կորոշի Ասամբլեան:

2) Սույն Ակտը բաց է ստորագրման համար միչև 1977թ. դեկտեմբերի 31-ը:

3) ա) Գլխավոր տնօրենը իր կողմից հաստատված սույն Ակտի ստորագրված տեքստի երկու պատճենները ուղարկում է Հատուկ միության բոլոր երկրներին, և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության:

բ) Գլխավոր տնօրենը իր կողմից հաստատված սույն Ակտի ցանկացած փոփոխության երկու պատճենները ուղարկում է Հատուկ միության բոլոր երկրների Կառավարություններին և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության:

4) Գլխավոր տնօրենը սույն Ակտը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:

5) Գլխավոր տնօրենը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի բոլոր մասնակից երկրների Կառավարություններին ծանուցում է՝

i) (i) (1) կետի համաձայն՝ ստորագրությունների մասին.

ii) (ii) վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը 9(3) հոդվածի համաձայն ի պահ հանձնելու մասին.

iii) (iii) 9 (4)(ա) հոդվածի համաձայն՝ սույն Ակտն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

iv) (iv) 8 (3) հոդվածի համաձայն՝ սույն Ակտի վերաբերյալ փոփոխությունների ընդունման մասին.

v) (v) նման փոփոխություններն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

vi) 12-րդ հոդվածի համաձայն ստացված չեղյալ հայտարարումների մասին:

Ուժի մեջ է մտել 06.03.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։