Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հատուկ միության Ասամբլեա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հատուկ միության Ասամբլեա

1) ա) Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը բաղկացած է սույն Ակտը վավերացրած կամ դրան միացած երկրներից:

բ) Յուրաքանչյուր երկրի Կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է նրան նշանակած Կառավարությունը:

2) ա) Ելնելով 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներից՝ Ասամբլեան.

i) քննարկում է Հատուկ միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերը.

ii) հանձնարարականներ է տալիս Միջազգային բյուրոյին վերանայման նպատակով կոնֆերանսի նախապատրաստման հարցերով՝ պատշաճ ձևով հաշվի առնելով Հատուկ միության երկրների դիտողությունները, որոնք չեն վավերացրել սույն Ակտը կամ չեն միացել դրան.

iii) քննարկում և հաստատում է Կազմակերպության Գլխավոր տնօրենի հաշվետվությունները և գործունեությունը, որոնք վերաբերում են Հատուկ միությանը, և Հատուկ միության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ նրան տալիս է բոլոր անհրաժեշտ ցուցումները.

iv) որոշում է ծրագիրը, ընդունում է Հատուկ միության երկամյա բյուջեն և հաստատում նրա եզրափակիչ հաշվետվությունները.

v) հաստատում է Հատուկ միության ֆինանսական կանոնակարգերը.

vi) Հատուկ միության նպատակների իրականացման համար, 3-րդ հոդվածում նշված Փորձագետների կոմիտեից բացի, ստեղծում է փորձագետների այլ կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք համարում է անհրաժեշտ.

vii) որոշում է, թե Հատուկ միության անդամ չհանդիսացող որ երկրները և որ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները կարող են ներկա գտնվել նրա նիստերին՝ որպես դիտորդներ.

viii) ընդունում է ուղղումներ 5-8-րդ հոդվածների վերաբերյալ.

ix) իրականացնում է ցանկացած այլ անհրաժեշտ գործողություն՝ Հատուկ միության նպատակներին հասնելու համար.

x) կատարում է, սույն Համաձայնագրին համապատասխան, նման այլ գործառույթներ:

բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ միությունների համար, որոնց կառավարումը իրականացնում է Կազմակերպությունը, Ասամբլեան որոշումներ է ընդունում` խորհրդակցելով Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ:

3) ա) Ասամբլեայի յուրաքանչյուր անդամ երկիր ունի մեկ քվե:

բ) Ասամբլեայի անդամ երկրների կեսը կազմում է քվորում:

գ) Չնայած «բ» ենթակետի դրույթներին՝ եթե որևէ նստաշրջանին ներկայացված երկրների քանակը կեսից քիչ է, բայց հավասար է կամ գերազանցում է Ասամբլեայի անդամ երկրների մեկ երրորդը, նա կարող է որոշումներ ընդունել, սակայն Ասամբլեայի բոլոր այդպիսի որոշումները, բացառությամբ այն որոշումների, որոնք վերաբերում են ընթացակարգի իր սեփական կանոններին, ուժի մեջ են մտնում միայն ներքոհիշյալ պայմանների կատարման դեպքում: Հիշյալ որոշումները Միջազգային բյուրոն ուղարկում է Ասամբլեայի այն անդամ երկրներին, որոնք ներկայացված չեն եղել, և առաջարկում է որոշումների ուղարկման ամսաթվից 3 ամսվա ընթացքում գրավոր հայտնել տվյալ որոշումներին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին: Եթե այդ ժամկետը լրանալու դրությամբ այդ ձևով քվեարկած կամ ձեռնպահ լինելու մասին հայտնած երկրների քանակը անբավարար է նստաշրջանի քվորումի համար անհրաժեշտ քանակից, այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում՝ պայմանով, որ միաժամանակ պահպանվի անհրաժեշտ մեծամասնությունը:

դ) 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն՝ Ասամբլեան իր որոշումներն ընդունում է տրված ձայների երկու երրորդով:

ե) Ձեռնպահների ձայները որպես քվե հաշվի չեն առնվում:

զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:

է) Ասամբլեայի անդամ չհանդիսացող Հատուկ միության երկրներին, որպես դիտորդների, թույլատրվում է մասնակցել նրա նիստերին:

4) ա) Ասամբլեան գումարվում է հերթական նստաշրջանի երկու տարին մեկ անգամ՝ Գլխավոր տնօրենի հրավերով, և բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում` նույն ժամանակ և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:

բ) Ասամբլեան հրավիրվում է արտակարգ նստաշրջանի, որը հրավիրում է Գլխավոր տնօրենը՝ Ասամբլեայի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:

գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը նախապատրաստում է Գլխավոր տնօրենը:

5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։