Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Միջազգային բյուրո

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Միջազգային բյուրո

1) ա) Հատուկ միությանն առնչվող վարչական առաջադրանքները իրականացվում են Միջազգային բյուրոյի կողմից:

բ) Միջազգային բյուրոն, մասնավորապես, նախապատրաստում է նիստերը և ապահովում է Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և նման այլ կոմիտեների ու աշխատանքային խմբերի, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից, քարտուղարության գործառույթների իրականացումը:

գ) Գլխավոր տնօրենը Հատուկ միության գլխավոր գործադիր մարմինն է և ներկայացնում է Հատուկ միությունը:

2) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձնակազմի ցանկացած անդամ, առանց քվեարկելու իրավունքի, մասնակցում են Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և փորձագետների՝ նման այլ կոմիտեների կամ աշխատանքային խմբերի, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից, բոլոր նիստերին: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված անձնակազմի անդամը հանդիսանում են այդ մարմինների ex officio քարտուղարը:

3) ա) Ասամբլեայի հանձնարարականներին համապատասխան՝ Միջազգային բյուրոն նախապատրաստում է Համաձայնագրի դրույթների վերանայման կոնֆերանսներ՝ բացի 5-8-րդ հոդվածների:

բ) Վերանայման կոնֆերանսների նախապատրաստման հարցերով Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք մասնակցում են այդ կոնֆերանսների աշխատանքներին` առանց քվեարկելու իրավունքի:

4) Միջազգային բյուրոն կատարում է իր վրա դրված ցանկացած այլ խնդիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։