Հոդված 11
Հոդված 11
1. Սնանկացման կամ դատական կարգով լուծարման դեպքում այդ ձեռնարկությունում զբաղված աշխատողները պետք է համարվեն արտոնյալ պարտատերեր սնանկացմանը կամ դատական կարգով լուծարմանը նախորդող ժամկետում նրանց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարվելիք աշխատավարձերի կապակցությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ ազգային օրենսդրությամբ սահմանված գումարը չգերազանցող աշխատավարձի կապակցությամբ:
2. Արտոնյալ պարտք հանդիսացող աշխատավարձը պետք է ամբողջապես վճարվի նախքան սովորական պարտատերերի կողմից հիմնական միջոցների որևէ բաժնեմասի նկատմամբ պահանջ ներկայացվելը:
3. Արտոնյալ պարտք հանդիսացող աշխատավարձերի և այլ արտոնյալ պարտքերի հարաբերական առաջնահերթությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ: