Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

1. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան, նշվում են, թե սույն Կոնվենցիայի դրույթները նման տարածքում կիրառվելու են փոփոխություններո՞վ, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվելու են փոփոխություններով, նրանում ճշտվում է նշված փոփոխությունների բովանդակությունը:

2. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ շահագրգիռ միջազգային մարմինը կարող են հետագայում հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված որևէ փոփոխությունից օգտվելու իրավունքից:

3. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամկետներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի այդ կոնվենցիայի կիրառման գոյություն ունեցող վիճակի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։