Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց աշխատավարձ է վճարվում կամ ենթակա է վճարման:

2. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների ուղղակիորեն շահագրգռված կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, եթե այդպիսիք գոյություն ունեն, կարող է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից ամբողջությամբ կամ մասամբ հանել այն կատեգորիայի անձանց, որոնք աշխատում են այնպիսի հանգամանքներում կամ այնպիսի պայմաններում, որոնց նկատմամբ նշված դրույթների կամ դրանց մի մասի կիրառումը նպատակահարմար չէ, և որոնք զբաղված չեն ֆիզիկական աշխատանքներում կամ զբաղված են տնային կամ համանման աշխատանքներում:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված` սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին տարեկան զեկույցում նշում է բոլոր այն անձանց կատեգորիաները, որոնց ինքը առաջարկում է ամբողջությամբ կամ մասամբ հանել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից՝ նախորդ կետի դրույթների համաձայն. իր տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող կատարել նմանատիպ բացառություններ` բացի նշված անձանց կատեգորիաներից:

4. Յուրաքանչյուր անդամ, որն իր առաջին տարեկան զեկույցում նշել է այն անձանց կատեգորիաները, որոնց ինքը առաջարկում է ամբողջությամբ կամ մասամբ հանել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից, իր հետագա զեկույցներում նշում է այն անձանց կատեգորիաները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից օգտվելու իրավունքից, և հայտնում է այն ցանկացած զարգացման մասին, որը կարող է նախաձեռնված լինել այդ կատեգորիայի անձանց նկատմամբ Կոնվենցիան կիրառելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։