Հոդված 7
Հոդված 7
1. Եթե ձեռնարկություններում գոյություն ունեն աշխատողների համար վաճառքի ենթակա անհրաժեշտ ապրանքների խանութներ, կամ մատուցվում են ձեռնարկության հետ կապված ծառայություններ, տվյալ ձեռնարկության աշխատողները հարկադրված չեն օգտվելու նման խանութներից կամ ծառայություններից:
2. Երբ այլ խանութներից կամ ծառայություններից օգտվելը հնարավոր չէ, իրավասու մարմնի կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աշխատավորներին հնարավորություն ընձեռվի գնել ապրանքներ և օգտվել ծառայություններից իրենց համար արդարացի և ողջամիտ գներով, կամ որ գործատուի խանութները կամ մատուցվող ծառայությունները իրականացվեն ոչ թե ձեռնարկությանը շահույթ բերելու նպատակով, այլ համապատասխան աշխատողների շահերին ծառայելու նպատակով: