Հոդված 13
Հոդված 13
1. Աշխատավարձի կանխիկ վճարումը պետք է իրականացվի միայն աշխատանքային օրերին և աշխատանքի վայրում կամ նրա մոտակայքում, եթե ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ այլ բան չի նախատեսվում, կամ եթե աշխատավորներին հայտնի միջոցները ավելի նպատակահարմար չեն ճանաչվում:
2. Արգելվում է աշխատավարձի վճարումը իրականացնել գինետներում կամ նմանատիպ հաստատություններում, ինչպես նաև մանրածախ առևտրի խանութներում և խրախճանքի վայրերում, եթե անհրաժեշտ է կանխել չարաշահումը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատավարձը վճարվում է այդպիսի հաստատություններում աշխատող անձանց: