Հոդված 4
Հոդված 4
1. Ազգային օրենսդրությունը, կոլեկտիվ պայմանագրերը կամ միջնորդ դատարանի որոշումները կարող են թույլ տալ աշխատավարձի մասնակի վճարում բնեղենով արդյունաբերության այն ճյուղերում կամ այն մասնագիտություններում, որտեղ այդպիսի վճարումը ավանդական է կամ ցանկալի. աշխատավարձի վճարումը ոչ մի դեպքում չի թույլատրվում բարձր ալկոհոլ պարունակող սպիրտային խմիչքների, ինչպես նաև վնասակար թմրադեղերի ձևով:
2. Երբ թույլատրվում է աշխատավարձի մասնակի վճարում բնեղենով, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ երաշխավորելու համար, որ.
ա) նման վճարումները պիտանի կլինեն աշխատողի և նրա ընտանիքի անձնական օգտագործման համար և կհամապատասխանեն նրանց շահերին,
բ) նման վճարումներին վերագրելի արժեքը կլինի արդարացի և խելամիտ: