Հոդված 20
Հոդված 20
1. Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկվող հայտարարություններում նշվում են.
ա) այն տարածքները, որոնց նկատմամբ Կազմակերպության շահագրգիռ անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,
բ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և` այդ փոփոխությունների մանրամասները,
գ) այն տարածքները, որոնց նկատմամբ Կոնվենցիան չի կիրառվի և, նման դեպքերում, չկիրառելու հիմքերը,
դ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու այդ տարածքների վիճակը ավել խոր ուսումնասիրելուց հետո:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերացմանը հավասար ուժ:
3. Ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով վերացնել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի հիման վրա իր նախորդ հայտարարություններում պարունակվող բոլոր վերապահումները կամ դրանց մի մասը:
4. Ցանկացած անդամ այն ժամկետներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել՝ 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի իր սահմանած տարածքների ներկա դրության մասին: