Հոդված 3
Հոդված 3
1. Փողով վճարվող աշխատավարձը վճարվում է միայն օրինական վճարամիջոցով, իսկ հասարակ մուրհակներով, երաշխավորագրերով կամ կուպոններով կամ օրինական վճարամիջոցը ներկայացնող որևէ այլ ձևով վճարումը արգելվում է:
2. Իրավասու մարմինը կարող է թույլ տալ կամ կարգադրել աշխատավարձի վճարում բանկային վճարագրերով կամ փոստային վճարագրերով կամ վճարման հանձնարարականով, եթե հատուկ հանգամանքների դեպքում վճարման այդպիսի ձևը հանդիսանում է ավանդական կամ անհրաժեշտ, կամ եթե դա նախատեսում է կոլեկտիվ պայմանագիրը կամ միջնորդ դատարանի որոշումը, կամ էլ եթե դա չի նախատեսվում, սակայն առկա է շահագրգիռ աշխատողի համաձայնությունը: