Հոդված 11
Հոդված 11
1. Եթե անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Կողմի տարածքում ենթարկվում է քրեական հետապնդման կամ պատիժ է կրում այն հանցագործության համար, որի համար հանձնումը պահանջվում է, ապա հայցվող Կողմը կարող է հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում ընդունելուց հետո հետաձգել հանձնումը մինչև քրեական հետապնդման վերաբերյալ որոշում կայացնելը կամ պատիժը կրելը։ Հանձնման հետաձգման մասին հայցվող Կողմը ծանուցում է հայցող Կողմին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի համաձայն անձի հանձնման հետաձգման հետևանքով լրանում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, կամ հանձնման հետաձգումը խոչընդոտում է այն հանցագործության քննությանը, որի համար պահանջվում է հանձնումը, ապա հայցվող Կողմը կարող է հետաձգման համար իր ազգային օրենքներով թույլատրված ժամկետում հանձնման ենթակա անձին ժամանակավորապես հանձնել Պայմանավորվող կողմերի միջև ձեռք բերված պայմաններին համապատասխան: Քրեական հետապնդման վերաբերյալ համապատասխան վարույթներն ավարտելուց հետո հայցող Կողմը պետք է անհապաղ հայցվող Կոմին վերադարձնի այդ անձին: