Հոդված 13
Հոդված 13
Սույն Պայմանագրի համաձայն հանձնված անձի նկատմամբ հայցող Կողմի տարածքում չի կարող քրեական հետապնդում իրականացվել կամ նրա նկատմամբ դատավճիռը ի կատար ածվել մինչև հանձնումը նրա կողմից կատարված այլ հանցագործության համար, քան այն, որի համար նա հանձնվել է, ինչպես նաև անձը չի կարող վերահանձնվել որևէ երրորդ պետության, քանի դեռ.
ա) հայցվող Կողմը նախնական համաձայնություն չի տվել։ Այդպիսի համաձայնություն տալու նպատակով հայցվող Կողմը կարող է պահանջել ներկայացնել 6-րդ հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները՝ ներառյալ հանցագործության առնչությամբ հանձնման ենթակա անձի վկայությունները,
բ) այդ անձը չի թողնում հայցող Կողմի տարածքը 30 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ դրա հնարավորությունն ուներ։
Այնուամենայնիվ, այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ անձը հայցող Կողմի տարածքը չի թողել իրենից անկախ պատճառներով, կամ
գ) այդ անձը կամավոր վերադարձել է հայցող Կողմի տարածք այնտեղից հեռանալուց հետո: