Հոդված 15
Հոդված 15
1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանձնված անձին երրորդ պետությունից փոխադրում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ապա նա պետք է ստանա վերջինիս թույլտվությունը այդպիսի տարանցիկ փոխադրման համար: Նման թույլտվություն չի պահանջվում առանց վերջինիս տարածքում անվայրէջք օդային փոխադրման դեպքում։
2. Հայցվող Կողմը, հնարավորինս արագ, որքանով դա չի հակասում իր ազգային օրենքներին, բավարարում է տարանցիկ փոխադրման վերաբերյալ հայցող Կողմի խնդրանքը։