Հոդված 3
Հոդված 3
1. Հանձնումը մերժվում է, եթե.
ա) հայցվող Կողմը գտնում է, որ այն արարքը, որի համար հայցվում է հանձնումը, համարվում է քաղաքական հանցագործություն,
բ) հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հանձնում պահանջող հարցումը կատարվել է անձին հետապնդելու կամ պատժելու համար՝ ելնելով նրա ռասայական, կրոնական, ազգային պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից, կամ այդ հանգամանքներից որևէ մեկը կարող է անձի դրության նկատմամբ կանխակալ վերաբերմունք առաջացնել դատավարության ընթացքում,
գ) արաքը, որի կատարման համար հայցվում է հանձնումը, համարվում է զինվորական հանցագործություն հայցվող Կողմի օրենքներով.
դ) անձը, որի հանձնումը պահանջվում է, հանդիսանում է հայցվող Կողմի քաղաքացի.
ե) հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենքներով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ավարտման պատճառով,
զ) անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, հայցվող Կողմը կայացրել է վերջնական դատավճիռ կամ դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի կատարման համար, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է,
է) հայցող Կողմը հանձնման վերաբերյալ հարցումն ուղարկել է անձի բացակայությամբ կայացված դատավճռի հիման վրա, և այդ Կողմը չի երաշխավորում, որ հանձնումից հետո գործը կվերանայվի,
ը) Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հանձնման ենթակա անձին ներում է շնորհվել այն արարքի կապակցությամբ, որի համար հանձնումը հայցվում է։
2. Սույն Պայմանագրի նպատակների համար որպես քաղաքական չեն կարող դիտվել հետևյալ արարքները.
Պայմանավորվող կողմերից որևէ մեկի նախագահի կամ վարչապետի, կամ նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամների, նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի, թագաժառանգների կամ նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կամ նրանց ընտանիքների անդամների վրա կատարված հարձակումը։