Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Հանձնումն իրականացվում է, երբ այն արարքը, որի համար հայցվում է հանձնումը, հանցագործություն է համարվում երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով էլ և բավարարում է հետևյալ պահանջներից որևէ մեկը.

ա) հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է քրեական հետապնդման իրականացմանը, և արարքը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով էլ պատժելի է ազատազրկմամբ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով, կամ

բ) հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է կայացված դատավճռի ի կատար ածմանը և հանձնման ենթակա անձին պատիժը կրելու համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացնելու պահին մնացել է առնվազն 6 ամիս։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն արարքը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով հանցագործություն որակելու համար նշանակություն չունի այն հանգամանքը, թե Պայմանավորվող կողմերի օրենքներով դրանք սահմանվում են արդյոք միևնույն տեսակով կամ միևնույն տերմինաբանությամբ, թե ոչ:

3. Եթե հանձնման վերաբերյալ հարցումն առնչվում է երկու և ավելի արարքների, որոնցից յուրաքանչյուրը հանցագործություն է համարվում երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով, և որոնցից առնվազն մեկը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պատժաչափի պայմաններին, ապա հայցվող Կողմը հանձնումն իրականացնում է այդ բոլոր արարքների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։