Հոդված 8
Հոդված 8
1. Անհետաձգելի դեպքերում հանձնման ենթակա անձը կարող է ժամանակավորապես կալանավորվել մինչև հանձնման վերաբերյալ հարցումը և 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերն ստանալը: Այդպիսի հարցումը կարող է ներկայացվել գրավոր՝ դիվանագիտական ուղիներով կամ Միջազգային քրեական ոստիկանական կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով կամ, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, որևէ այլ եղանակով:
2. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին անհապաղ տեղեկացնի հարցման վերաբերյալ իր դիրքորոշման արդյունքների մասին:
3. Ժամանակավոր կալանավորումը դադարեցվում է, եթե հանձնման ենթակա անձի կալանավորումից հետո 30-օրյա ժամկետում հայցվող Կողմի իրավասու մարմինը չի ստանում հանձնման վերաբերյալ հայցող Կողմի պատշաճորեն կազմված պաշտոնական հարցումը. այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 օրով։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորման դադարեցումը չի կարող արգելք հանդիսանալ ազատելուց հետո հանձնման ենթակա անձի հանձնմանը՝ հանձնման վերաբերյալ հայցվող Կողմից հետագայում պաշտոնական հարցում ստանալու դեպքում։