Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Հայցող Կողմի խնդրանքով՝ հայցվող Կողմը իր ազգային օրենքներով և օրենսդրությամբ նախատեսված ժամկետում առգրավում է հանցագործության գործիքները և այլ առարակաները, որոնք հայտնաբերվել են իր տարածքում և կարող են ապացույց հանդիսանալ, և հանձնումն իրականացնելիս այդ առարկաները պետք է հանձնի հայցող Կողմին:

2. Հանձնումն իրականացնելիս սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները, այնուամենայնիվ, կհանձնվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան, բացակայության կամ փախուստի պատճառով:

3. Հայցվող Կողմը կարող է ցանկացած այլ քրեկան հետապնդում իրականացնելու համար հետաձգել վերոհիշյալ առարկաների հանձնումը մինչև նշված ընթացակարգերի ավարտը կամ այդ առարկաները հանձնել ժամանակավորապես՝ դրանք հայցող Կողմից վերադարձնելու պայմանով։

4. Այդ առարկաների հանձնումը չի կարող սահմանափակել դրանց նկատմամբ հայցվող Կողմի կամ որևէ երրորդ անձի սեփականության ցանկացած օրինական իրավունքը։ Եթե այդպիսի իրավունքներն առկա են, ապա հայցող Կողմը, հայցվող Կողմի պահանջով, համապատասխան վարույթների ավարտից անմիջապես հետո դրանք անհապաղ անվճար վերադարձնում է հայցվող Կողմին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։